Բարի օր Հասարակություն 

Խորովածից մինչև մարզասրահ. Ինչով են իրար նման Փաշինյանն ու Զելենսկին /լուսանկարներ/

analitik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ մինչև վարչապետ դառնալը շատ ակտիվ էր սոցկայքերում, մասնավորապես՝ Ֆեյսբուքում: Արդեն վարչապետ դառնալուց հետո նա ոչ մեկ անգամ է նշել սոցկայքերի և առհասարակ համացանցի դերը Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների հարցում: Մինչև վերջերս Փաշինյանը նույնիսկ միջազգային հանդիպումներից հետո ֆեյսբուքյան ուղիղ եթերում կիսվում էր մանրամասներով, ցուցադրում էր իր նստավայրը և այլն: Չնայած այն բանին, որ հիմա նա այլևս այդքան մանրամասներով չի խոսում սոցկայքում, շարունակում է ակտիվություն ցուցաբերել:

Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին, ինչպես երևում է, ետ չի մնում Փաշինյանից: Նա դեռ նոր էր նախագահ ընտրվել, երբ նույն Ֆեյսբուքուվ հայտնեց Թուրքիա հանգստի մեկնելու մասին: Իսկ արդեն Թուրքիայից տեսաուղերձով դիմեց ուկրաինացիներին՝ հայտնելով, որ պետք չէ հավատալ նրանց, ովքեր իր անունից հանդես են գալիս ու փորձում են տարբեր հարցեր լուծեն: Նա բավականաին ակտիվ է սոցկայքերում:

Հաջորդ նմանությունը՝ միանգամից անցնենք համեղ թեմային: Դեռ իշխանափոխության օրերին ակնհայտ դարձավ, որ վարչապետ Փաշինյանն անտարբեր չէ խորովածի նկատմամբ: Սերն ավելի ակնհայտ երևաց Քաղաքացու օրվա միջոցառման ժամանակ, երբ Փաշինյանը միացավ խորոված անողներին, իսկ ավելի ուշ նաև փորձեց հարազատ Իջևանի խոզի խորովածը:

Դե իսկ Զելենսկին խորոված արեց Թուրքիայում, որտեղ անցկանում էր իր հանգիստը Պորոշենկոյին հաղթելուց հետո:

Նմանություն՝ համար 3: Փաշինյանը խոստովանում է, որ ավելորդ քաշի հետ խնդիրներ ունի, դրա համար երբեմն հեծանիվով է գործի գնում: Ամիսներ առաջ էլ նա մի լուսանկար էր հրապարակել մարզասրահից, թե ինչպես է կերտում մարմինը կատալոնական գրանդի մարզահագուստով: Հայտնի է նա, որ Փաշինյանն ու ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ընկերացել են հենց մարզասրահում:

Արդեն գուշակեցիք, որ Զելենսկին ևս մարզասրահի հավատարիմ հաճախորդ է: Սակայն, ի տարբերություն մեր վարչապետի, Ուկրաինայի նախագահը, կարծես թե, քաշի հետ այդքան էլ խնդիրներ չունի: Համոզվեք ինքներդ:

Եվ վերջին նմանությունը՝ մաքուր քաղաքական: Վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը ջանքեր չխնայեց խորհրդարանը ցրելու և խորհրդարանական արտահերթ ընտրություններ կազմակերպելու համար՝ դա պատճառաբանելով ներդրումների հոսքի բացակայությամբ: Ինչպես երևում է, նման սցենար կրկնվելու է նաև Ուկրաինայում, որտեղ նախագահ Զելենսկին արդեն սկսել է խորհրդարանի նկատմամբ անվստահություն հայտնելու գործընթացը:

Նույն շարքից