Հասարակություն 

Մի փոքր, աննշան փաստ «թավշյա ատելության» մասին

analitik.am

Այսօր մի լրատվական «լուր» էր տեղադրել այն մասին, թե իբր Նախագահների միջնորդության տեքստը ես եմ գրել։ Դա սուտ է, և ես հրապարակավ հերքել եմ։ Կարող էր և սուտ չլինել, որովհետև Նախագահներն իհարկե ազատ են որոշել, թե որ հարցով ում հետ և ինչ ձևաչափով են խորհրդակցում։

Դա էական էլ չէ։

Էականն այն է, որ «լուրը» հրապարակելուց հետո կարճ ժամանակ անց մի անծանոթ, բայց ոչ ֆեյք օգտատեր, հավանաբար՝ ինչ-որ հավաքական «ՀՀ հպարտ քաղաքացի», ինձ այս հաղորդագրությունն է ուղարկել։

Հիմա հարց - ո՞վ է մեղավոր մեր երկրում մոլեգնող «թավշյա ատելության» համար։ Հարցը հռետորական չէ։

Իշխանության բարձր ներկայացուցիչները՝ Վարչապետի գլխավորությամբ, պետք է գիտակցեն, որ անձնական պատասխանատվություն են կրում մեր հանրային կյանքում առկա մթնոլորտի համար։ Դա հանաք բան չի։

Ռուբեն Մելիքյան

Նշենք, որ այսօր Ռուբեն Մելիքյանի հետ կապված, ինչպես ինքն է նշում, սուտ լուրը տարածել էր Armlur.am-ը:

Նույն շարքից