Հասարակություն 

Բուժքույրը Honda-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին. կան վիրավորներ /լուսանկարներ/

analitik.am

Մայիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:40-ի սահմաններում Գյումրիի բնակիչ Դիաննա Մարգարյանը իր վարած Honda Elysion մակնիշի 35 MV 888 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի քարե արգելապատնեշներին: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վարորդ Դ. Մարգարյանը, նրա ուղևորներ, համաքաղաքացիներ Շողիկ Մարգարյանը, Հայկ Մարգարյանը և Նարեկ Մարգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակ բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Էլոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Դ. Մարգարյանն աշխատում է Գյումրու ուռուցքաբանական բժշկական կենտրոնում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից