Հասարակություն 

Հրապարակվել է հարբած կնոջն օդանավից ծափերով դուրս բերելու տեսանյութը

analitik.am

Լառնակա-Սանկտ Պետերբուրգ չվերթը հետաձգվել է հարբած ուղևորուհու պատճառով, ով հայհոյել է մյուս ուղևորներին և անկարգություններ է արել: Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ մյուս ուղևորները նույնիսկ ծափահարել են, երբ անվտանգության աշխատակիցներն անկարգ ուղևորին դուրս են բերել ինքնաթիռից:

Ականատեսները պատմում են, որ երիտասարդ կինն անկարգություններ է արել դեռ սպասասրահում: Դրանից հետո նա արդեն օդանավում սկսել է վիրավորել հարազատ երեխային, ապա՝ հայհոյել իր ուղղութամբ նայողներին:

 

 

 

Նույն շարքից