Հասարակություն 

Ինչու է քրեական աշխարհի սիմվոլներից մեկը ներկայացվել վարչապետի մասնակցությամբ համաժողովին /լուսանկար/. «Ժողովուրդ»

analitik.am

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մայիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Գեղարքունիքի մարզ` Գավառում կազմակերպված ««Իմ քայլը»` հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովին մասնակցելու համար:

Համաժողովից հետո տեղի էր ունեցել ցուցահանդես, որտեղ, չգիտես ինչու, որոշվել է ՀՀ վարչապետին, ողջ աշխարհից եկած հյուրերին ներկայացնել նաև քրեական աշխարհում սիմվոլ հանդիսացող նշաններից մեկը՝ ութանկյունը:

Արդեն մի քանի օր է՝ «Ժողովուրդ» օրաթերթը բազմաթիվ բողոքներ է ստանում մարզի բնակիչներից: Մարդիկ դժգոհ են այն հանգամանքից, որ մարզում անուղղակի կերպով «գողական» բարքեր են քարոզվում:

Գեղարքունիքի մարզպետը որևէ կերպ չարձագանքեց մեր հեռախոսազանգերին, իսկ մարզպետի օգնական Նարեկ Մանուկյանը հայտարարեց, որ այն ներկայացրել են Ճամբարակի ռոբոտաշինության խմբակի երեխաները, որը, ըստ օգնականի, այդքան էլ արտառոց երևույթ չէ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից