Հասարակություն 

12-ամյա հարբած աղջիկը գողացել է պապու ավտոմեքենան և վթարի ենթարկվել հետապնդման ժամանակ

analitik.am

ԱՄՆ Նյու Մեքսիկա նահանգում  ոստիկանությունը ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու և փախուստի փորձի համար ձերբակալել է 12-ամյա աշակերտուհու: Այս մասին հայտնում է The Independent-ը:

Ավելի ուշ պարզվել է, որ 12-ամյա աղջիկը ավտոմեքենան գողացել է հարազատ պապիկից: Երբ ոստիկանությունը կարգադրել է կանգ առնել, վերջինս փորձել է թաքնվել: Հետապնդումը շարունակվել է այնքան ժամանակ, քանի դեռ կարգազանցի ավտոմեքենան չի բախվել ճանապարհային երթևեկության նշանին:

Ավտոմեքենայում եղել է ևս երեք աղջիկ, ինչպես նաև օղի ու այլ ալկոհոլային խմիչքներ: Բոլոր 4-ին էլ մեղադրանք է առաջադրվել:

Աղջկա հայրը հայտարարել է, որ իրենց տանը որևէ մեկն ալկոհոլ չի օգտագործում և իրենք դեմ չեն լինի, եթե իրենց աղջիկը մնա ոստիկանական բաժանմունքում:

 

Նույն շարքից