Գլխավոր Իրավական 

Հայտնի է, թե երբ Արցախի նախագահները կներկայանան Քոչարյանի գործով դատական նիստին

analitik.am

Արցախի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով դատական նիստին կներկայանան այսօր, օրվա երկրորդ կեսին: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնեց  Քոչարյանի փաստաբաններից Ռուբեն Սահակյանը՝ հավելելով, որ նրանք արդեն հաստատել են դա:

Հիշեցնենք, որ Սահակյանն ու Ղուկասյանն անձնական երաշխավորություն են ներկայացրել Քոչարյանի ազատության համար: Վերջինիս փաստաբանները միջնորդել էին, որպեսզի նախագահները նիստին մասնակցեն ուրբաթ օրը, սակայն դատարանը խորհուրդ էր տվել այցը կազմակերպել այսօր:

Նույն շարքից