Գլխավոր Տնտեսություն 

Սեզոնային աշխատանքի ընդունվողները չեն զրկվի ընտանեկան կամ սոցիալական նպաստից

analitik.am

Այսօր՝ մայիսի 16-ին, կառավարությունն հավանություն տվեց սեզոնային ժամանակավոր աշխատանքի ընդունվողներին վերաբերող նախագծին:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտնեց, որ նախագիծը մշակվել է վարչապետի կարգադրությամբ: Հաշվի առնելով գյուղատնտեական սեզոնային աշխատանքի ժամանակաշրջանը՝ մշակվել է մեխանիզմ, որի համաձայն գյուղատնտեսական սեզոնային աշխատանքի ընդունվողները չեն զրկվելու ընտանեկան  կամ սոցիալական նպաստից:

Գյուղատնտեսական սեզոնային աշխատանք կատարող անձ է համարվում այն քաղաքացին, ով կատարում է օրինակ նախացանքային, բերքահավաքի, հետբերքահավաքի, գյուղատնտեսական կենդանիների արոտային պահվածքի աշխատանքներ և այդ աշխատանքը կատարելու համար գործատուի հետ կնքել է սեզոնային աշխատանքային պայմանագիր:

Նույն շարքից