գլխավոր Հասարակություն 

Վատ լուրեր՝ ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարողների համար. Կառավարությունն ընդունեց նախագիծը

Ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու արդյունքում 2017-ին զոհվել է 15, վիրավորվել 217 մարդ, 2018 թվականին՝ զոհվել է 23 և վիրավորվել 326 մարդ: Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը:

Կառավարությունն այսօր քննարկեց և ընդունեց ճանապարհային երթևեկության խախտումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է բալային համակարգ ներդնել: (Հարց համար 34)

Կետերից մեկի համաձայն ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցը վարելու համար, եթե վարորդը միայն ալկոհոլի ազդեցության տակ է և մեկ լիտր արյան մեջ ալկոհոլի պարունակությունը չի գերազանցում մեկ գրամը, գործող 150 դրամի փոխարեն վարորդը կտուգանվի 29 հազար դրամով,սակայն կա լրացուցիչ տույժ՝ 4 տուգանային միավորի չափով (Վարորդական իրավունք ստանալու պահից կամ կոնկրետ պահից մեկ տարի ժամկետով տրվելու է 9 միավոր): Նույն արարքի կատարման դեպքում վարորդը վարորդական իրավունքից զրկվելու է 6 ամիս ժամկետով: Ոչ սթափ վիճակում ընդհանուր օգտագործման տրանսպորատային միջոցը կամ թեթև մարդատար տաքսի ավտոմեքենա վարելու դեպքում, եթե վարորդը միայն ալկոհոլի ազդեցության տակ է և մեկ լիտր արյան մեջ ալկոհոլի պարունակությունը չի գերազանցում մեկ գրամը, միանգամից առաջ կբերի վարորդական իրավունքից զրկում 6 ամիս ժամկետով: Իսկ եթե ալկոհոլի մեկ գրամը գերազանցում է, նույն արարքի դեպքում 200 հազար դրամ տուգանքի փոխարեն վարորդը վարորդական իրավունքից կզրկվի 1 տարի ժամկետով:

Թմրամիջոցային կամ հոգեմետ անսթափության պայմաններում տրանսպորատային միջոց վարելու դեպքում վարորդական իրավունքից զրկումը գործող մեկ տարվա փոխարեն կլինի 2 տարի:

Եթե վարորդը խուսափում է սթափության ստուգումից, գործող 200 հազար դրամի տուգանքի փոխարեն վարորդը 2 տարի ժամկետով կզրկվի վարորդական իրավունքից:

  • 74
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    76
    Shares

Նույն շարքից