Քաղաքականություն 

Նա կլինի նախագահ Տեր-Պետրոսյանից հետո առաջին հայ բարձրաստիճան պաշտոնյան, ով կհանդիպի ԱՄՆ ЦРУ-ի ղեկավարի հետ

Երեկ տեղեկություն տարածվեց այն մասին, որ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը մեկնելու է ԱՄՆ, հանդիպումներ է ունենալու մի շարք պաշտոնյաների՝ այդ թվում ЦРУ-ի և ФБР-ի ղեկավարների հետ։ Տասնյակ զանգեր եմ ստացել լրագրողներից, մեկնաբանելու խնդրանքով։ Չէի մեկնաբանում, քանի որ սպասում էի ԱԽ կողմից լուրը հերքելուն, կամ հաստատելուն։ Հերքում չեղավ։

Հպարտանում և պարծենում եմ մեր ԱԽՔ-ով։ Նա կլինի նախագահ Տեր-Պետրոսյանից հետո առաջին հայ բարձրաստիճան պաշտոնյան, ով կհանդիպի ЦРУ-ի ղեկավարի հետ՝ 1994 թվականից ի վեր։

Անհամբեր սպասում եմ հանդիպմանը։ Այցին կանդրադառնամ։ Բարեկամաբար խորհուրդ եմ տալիս հեղափոխության վերաբերյալ պռեզենտացիաներ անել Մարշալ Ֆոնդի տիպի հաստատություններում, այլ ոչ թե պաշտոնյաների մոտ, որ հետո չասեն "կարևոր հարցեր առաջ քաշելու ու քննարկելու փոխարեն ԱԽ-ում հեղափոխության մասին պռեզենտացիա էր անում, կարծես մեզ դա շատ հետաքրքիր էր"։ Առայժմ այսքանը։

Քաղաքագետ Սուրեն Սարգսյան

  • 74
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    76
    Shares

Նույն շարքից