Հասարակություն 

Ազգային ժողովում փոխում են պատուհաններն ու ջեռուցման համակարգը

analitik.am

ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմն անչափ կարևորելով բյուջետային միջոցների կորուստների նվազեցումը և էներգախնայողության մակարդակի բարձրացումը Վարչական շենքերում` նախաձեռնում է հին մասնաշենքի պատուհանների և ջեռուցման համակարգի փոխարինման աշխատանքները։ Պատուհանները և ջեռուցման համակարգն արդեն բազմամյա շահագործման արդյունքում խիստ մաշված են և իրենց ֆունկցիան իրականացնում են մասնակիորեն` առաջացնելով էներգիայի էական կորուստներ։

Ըստ այդմ, ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմը գնումների օրենքի համաձայն` հայտարարում է պատուհանների և ջեռուցման համակարգերի նախագծման և նախահաշիվների պատրաստման մրցույթ։ Առաջարկում ենք բոլոր շահագրգիռ պրոֆեսիոնալ կազմակերպություններին մասնակցել մրցույթին, որի վերաբերյալ տվյալները կարող էք գտնել հետևյալ հղումներով։

https://armeps.am/epps/cft/listContractDocuments.do?resourceId=4822313#

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյան

Նույն շարքից