Հասարակություն 

Ինչու լրագրողները բոյկոտեցին Քոչարյանի գործով դատական նիստի լուսաբանումը

analitik.am

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը:

Այսվա նիստի ժամանակ այն լուսաբանող լրագրողները մի պահ բոյկոտեցին լուսաբանումը և դուրս եկան նիստերի դահլիճից: Խնդիրն այն է, որ դատական նիստն ընթանում է ապակեպատ սրահում, իսկ բարձրախոսների վատ որակի պատճառով հասկանալի չէր, թե ինչ են խոսում ներսում:

Ավելի ուշ բարձրախոսների հարցը լուծվեց:

Այս պահին նիստը շարունակվում է: Լրագրողները ներսում են:

 

 

Նույն շարքից