Հասարակություն 

Քոչարյանի գործը քննող դատարանի մոտ ակցիա անողներն «ընկերացել» են

analitik.am

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը: Դատական նիստին զուգահեռ դատարանի մոտ շարունակվում են առավոտյան մեկնարկած ակցիաները՝ Քոչարյանի կողմնակիցների և նրա դեմ պայքարողների մասնակցությամբ:

Այսօրվա ակցիան տարբերվում է նախորդ օրերի ակցիաներից՝ իր բացառիկ հանգստությամբ: Եթե նախորդ օրերին կողմերը վիրավորում էին իրար ու նույնիսկ սեռական հայհոյանքներ հնչեցնում միմյանց հասցեին, այսօր նրանք ողջունում են իրար:

Դեռ առավոտյան կողմերի միջև ջենտլմենական պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ պետք է զերծ մնալ վիրավորանքներից, առավել ևս հայհոյանքներից, իսկ սուբյեկտիվ կարծիքը պետք է արտահայտել կոռեկտության սահմաններում:

«Հրադադարն» այսօր պահպանվում է, կողմերից մեկը վանկարում է«Ազատություն», մյուս՝ «Ցմահ»:

Նույն շարքից