Քաղաքականություն 

Արարատ Միրզոյանի մոտ ռենտգեն սա՞րք է տեղադրվելու

analitik.am

Այսօր՝ մայիսի 16-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ աշխատակազմից ղեկավար Տիգրան Գալստյանը հայտնեց, որ Ազգային ժողովում նոր անցակետ է ստեղծվելու որտեղ տեղադրվելու են նոր լրացուցիչ սարքեր: Նոր անցակետի նպատակն է ԱԺ մուտքը հեշտացնելը:

Նշենք, որ գործադիրի այսօրվա նիստում կառավարությունը պահուստային ֆոնդի հաշվին մոտ 893 միլիոն դրամ հատկացրեց Ազգային ժողովին:

Դիտարկմանը, թե նախագծում նշված է, որ երեք ռենգեն սարքերից մեկը տեղադրվելու է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի մոտ, Գալստյանն ասաց, որ այդպես չէ, միայն կամարն է դրվելու Միրզոյանի մոտ, իսկ պայուսակները ստուգող սարքը նոր անցակետի համար է:

Հարցին, թե ինչով է պայմանավորված մտահոգությունը, Գալստյանը նշեց, որ մտահոգություն չկա, սարքերը բավականին հին են, դրանց աշխատանքն անընդհատ խափանվում է, դրանց անգամ պահեստամասերը գտնելն է բարդ:

ԱԺ աշխատակազմի ղեկավարը հերքեց, որ իր տեղակալը զենք է փորձել անցկացնել Ազգային ժողով՝ հավելելով, որ Դեմիրճյան փողոցի կողմից սարքը չի աշխատել և հնարավորություն է եղել զենք անցկացնելու:

Նույն շարքից