Հասարակություն 

Դուք պետք է ինձ պահեք նրանցի՞ց, թե՝ նրանց ինձանից. Ռոբերտ Քոչարյանը կատակեց՝ լրագրողներին տեսնելով

analitik.am

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը: Նիստն ընթանում է ապակեպատ դահլիճում, սակայն լրագրողներն արդեն ապակիներից ներս են, ոչ թե մյուս քաղաքացիների հետ:

Նման որոշում կայացվեց այն բանից հետո, երբ խնդիրներ առաջացան բարձրախոսների հետ ու լրագրողները հայտարարեցին, որ բոյկոտելու են նիստի լուսաբանումը:

Երբ լրագրողները տեղավորվեցին, Քոչարյանը, դիմելով դատական կարգադրիչներին, կատակեց՝ դուք պետք է ինձ պահեք նրանցի՞ց, թե՞ նրանց՝ ինձանից:

Նույն շարքից