Հասարակություն 

Լարվածություն դատախազի և պաշտպանի միջև

analitik.am

Այսօր՝ մայիսի 16-ին, Նոր Նորք և Ավան վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը։

Նիստի ընթացքում Դատախազը հակադարձեց պաշտպանական կողմին՝ նշելով, որ պաշտպանները փոփոխում են այն տերմինները, որոնք դատարանն օգտագործեց որոշումներ կայացնելիս և ավելացրեց․ «Դատարանն ամենևին չի նշել, որ ապացույցների հետ գործ չունի։ Մենք այս դատական քննության ամենասկզբում խոսեցինք այն մասին, որ այս վարույթում ապացույցները հնարավոր չէ հետազոտել ամբողջական ծավալով»։

Այնուհետև Դատախազը խոսքն ընդհատեց՝ տեսնելով պաշտպան Արամ Օրբելյանի իր ուղղությամբ մեկնած ձեռքը և արտահայտած զարմանքը, և հարցին թե ինչ է պատահել պաշտպանն ասաց, որ իր ասելիքը կասի ելույթի ժամանակ։

Նույն շարքից