Գլխավոր Հասարակություն 

Նույնիսկ եթե դատարանն ազատ արձակի Քոչարյանին, դա չի կարող ազդել Հայաստան-Արցախ հարաբերությունների վրա. Ավինյան

analitik.am

Այսօր՝ մայիսի 16-ին, կառավարության նիստից հետո փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, խոսելով այն մասին, որ Արցախի նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը անձնական երաշխավորություն են ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի ազատության համար, և պատասխանելով հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ հանգուցալուծումն ազդի Արցախ-Հայաստան հարաբերությունենրի վրա՝ ղեկավարների մակարդակով, ասաց, որ որևէ կերպ որևէ գործընթաց չի կարող ազդել Հայաստան-Արցախ հարաբերությունների վրա:

Դատական գործընթաց կլինի, Ռոբերտ Քոչարյանի դատական գործընթացը կլինի, Սահակյանի ու Ղուկասյանի երաշխավորությունը կլինի որևէ բան չի կարող ազդել: Նույնիսկ եթե դրական որոշում լինի դատարանի կողմից, Հայաստան-Արցախ հարաբերություններում որևէ խնդիր չի կարող առաջանալ,-ասաց Ավինյանը

Նույն շարքից