Հայաստան Քաղաքականություն 

Տիգրան Ավինյանը՝ կառավարությունում թևերի վերաբերյալ հրապարակումների մասին

analitik.am

Այսօր՝ մայիսի 16-ին, կառավարության նիստից հետո փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, խոսելով այն լուրերի մասին, թե կառավարության ներսում թևեր են ձևավորվում, որոնցից մեկն ինքն է, ասաց, որ չգիտի, թե ինչ թևերի մասին է խոսքը. «Ինձ թվում է նորմալ է, երբ մամուլը նմանատիպ լուրեր է տարածում: Մեկ-մեկ ինձ թվում է, որ այդ լուրերը շատ թրենդային սերիալներից հետաքրքիր են, մեծ ինտրիգներ են պարունակում, սակայն իրականությունն այլ է»:

Ավինյանը նշեց, որ կառավարությունը որպես մեկ թիմ է գործում. «Լինում են հարցեր, որոնք մի խումբ մարդիկ են իրար հետ համակարծիք լինում, այլ հարցերի շուրջ այլ մարդիկ են իրար հետ համակարծիք լինում: Կարող եմ ասել, որ հստակ խմբավորումներ չկան»:

Նույն շարքից