Այսօր՝ մայիսի 16-ին, Արցախի գործող ու նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում պնդեցին իրենց երաշխավորությունը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման մասով:
Նախագահներից յուրաքանչյուրը 500 հազարական դրամ գրավ են մուծելու երաշխավորության շրջանակներում:
Նշենք, որ մինչ այդ էլ դատավոր Դավիթ Գրիգորյանը ներկայացրել էր երաշխավորություն ներկայացնողների իրավունքներն ու պարտականությունները։

