Քաղաքականություն 

Նիկոլ, Արցախի հետ գործ չունես. Գուրգեն Եղիազարյան /Տեսանյութ/

Այսօր հարձակվել են Վիտալի Բալասանյանի վրա, ինչ է թե ասել է վերելակում դիվանդագիտական հարաբերությունների մեջ եղած մարդուն հարցրեք, բա ոնց ասեր, երբ Ալիևն այն մարդասպանին, ով կացնահարել է քնած մարդու՝ Գուրգեն Մարգարյանին՝ բնակարան է տալիս Բաքվի կենտրոնում, ավտոմեքենա է տալիս, ավտոտնակ է տալիս, ցմահ թոշակ է նշանակում՝ 1500 դոլարի չափով։ Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԱԾ նախկին փոխտնօրեն Գուրգեն Եղիազարյանը՝ խոսելով վերջին շրջանում կատարվող իրադարձությունների մասին։

Եղիազարյանի խոսքերով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերելակից իջնում է և ասում, որ Իլհամ Ալիևը գրագետ մարդ է, սակայն հենց այդ գրագետ Ալիևի ցուցումով են կատարվում սպանություններ․ «Վերելակից իջնում ես ու ասում, որ նրա պես գրագետ մարդ չկա աշխարհում հա՞։ Բա այդ գրագետ մարդը նույն ձև վարվեց Սլոյանի հետ, այ այդ մարդու ցուցումով վարվեց այդպես, ո՞նց հասկանանք հիմա դա, այս ի՞նչ ես անում։

Արցախի հետ գործ չունես Նիկոլ, դա ճանապարհ է դեպի լրջագույն հարվածը մեր ինքնիշխանությանը։ Առանց Արցախի մենք գոյություն չունենք, մեր ողնաշարն է Արցախը։ Հիմա էլ արդեն անցել ենք Արցախին, Արցախի մեր հերոսներին, արդեն այդ խամաճիկները, լակոտները սկսել են վարկաբեկել Արցախի մեր հերոսներին, ինչ է թե երկու նախագահները որոշել են գալ հայտարարեն, որ թողեք Քոչարյանը գա մասնակցի տոնակատարությանը։ Ի՞նչ կլիներ որ թողնեիք, չէ պետք է վրեժ լուծեր»,-ասաց Եղիազարյանը։

  • 58
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    59
    Shares

Նույն շարքից