ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը 2020 թվականի հունվարի 1-ից անցնելու է Բելառուսին: Ինտերֆաքսի հետ զրույցում կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը հայտնել է, որ մայիսի 22-ին ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների մակարդակով համապատասխան որոշում կկայացվի:
Այսպիսով, կարելի է փաստել, որ Երևանն այդպես էլ չնահանջեց, ինչի արդյունքում գլխավոր քարտուղարի պաշտոնը Բելառուսին կանցնի ոչ ժամանակից շուտ: