Հասարակություն 

Սա հեղափոխական խրախճանք է մեր պետության դուռը ծեծող ժանտախտի ժամանակ. Արմեն Աշոտյան

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվող գործընթացն զարհուրելի է, Հայաստանի նորագույն պատմության մեր աչքի առջև ամոթալի դարձող էջերից մեկը:

Էջ, որ ոչնչացմամբ է սպառնում բազմաթիվ գրված և չգրված բազամթիվ օրենքներին: Էջ, որի քայքայիչ ու պառակտիչ ազդեցությանը կնախանձեին արդեն 30 տարի Հայաստանի և Արցախի Հանրապետությունների դեմ տեղեկատվական և քաղաքական դիվերսիաներ կազմակերպող մեր թշնամիները:

Իշխանության ղեկը զավթած, այդ փաստից հարբած ու կուրացած և “հազիվ ընկել է ձեռներս՝ տեսեք ինչ եք անում” սկզբունքով առաջնորդվողների կազմակերպած դատավարության ընթացքում առաջադրված մեղադրանքները հերթով հօդս են ցնդում:

Այս մարդկային և քաղաքական դրաման ռենտգենյան ճառագայթների նման բացահայտում է մարդկանց բուն էությունը՝տղամարդկությունն ընդդեմ վախկոտության , բարոյականությունն ընդդեմ ստորության, վեհանձնությունն ընդդեմ ճղճիմության:

Ինչ-որ մեկի չար ուղեղում իր հանգրվանը չգտնող մաղձը մեթադաբար փորձում է քանդել երկու հայկական պետությունները, բզկտել մեզ՝ որպես ժողովուրդ, թուլացնել մեզ սոսնձող, մեզ իրար կապող արժեքները:

Ու սա անում է մեր իսկ ձեռքերով՝ ջանքեր գործադրելով միացնել ինքնաոչնչացման մեխանիզմը: Սա հեղափոխական խրախճանք է մեր պետության դուռը ծեծող ժանտախտի ժամանակ:

Այդ մաղձի ձեռքը պատանդ է դարձել երկու հայկական պետություն և մի ամբողջ ժողովուրդ:
Հետո չասեք, որ չգիտեիք ու չէիք հասկանում, թե ինչ եք անում…

Արմեն Աշոտյան

  • 74
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    75
    Shares

Նույն շարքից