Հայաստան Քաղաքական 

Մի կողմից հաստիքները կրճատում են, մյուս կողմից՝ ավելացնում. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Երեկ կառավարության նիստի ժամանակ հայտնի դարձավ, որ Ազգային ժողովին պետբյուջեով հատկացված գումարը չի բավա­րարում: Դեռևս մայիս ամիսն է, 6-7 ամիս կա մինչև տարեվերջ, բայց խորհրդարանում արդեն 892 մլն 628 900 դրամի պակա­սուրդ է առաջացել:

Պարզվում է, որ այդ, այսպես կոչված, «պա­կասուրդն» առաջացել է ԱԺ պատգամավորների և մշտական հանձնաժողովների թվի ավելացման պատճառով: Փաստացի, այ­սօր խորհրդարանում ավելացել է 59 նոր հաստիք: Բնականաբար, անընդհատ օպտիմալացումից և բյուջետային ծախսերից խոսող վարչապետն ու կառավարությունը տվյալ պահանջը բավարարել են և որոշել տրամադրել համապատասխան գումարը:

Հասկանա­լի է, հակառակ դեպքում անհասկանալի վիճակ կստեղծվեր խորհրդարանում: Սակայն այս երևույթն ինքնին բավականին ցցուն է երևում հատկապես այն ֆոնին, երբ կառավարության կա­ռուցվածքային փոփոխությունների և օպտիմալացման արդյուն­քում կրճատվեցին նախարարություններ և բազմաթիվ քաղաքա­ցիներ դարձան ու առաջիկայում կդառնան գործազուրկ:

Ստացվում է, որ մեր կառավարությունը մի յուրահատուկ երկակի (որոշ դեպքերում՝ բազմակի) ստանդարտների քաղաքականություն է վարում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից