Հասարակություն 

ԱՄՆ-ում F-16 կործանիչը մխրճվել է պահեստի մեջ

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում, Լոս Անջելեսի մոտ F-16 կործանիչ է վթարի ենթարկվել: Այս մասին հայտնում է ABC7-ը:

Կործանիչը մխրճվել է Ռիվերսայդ շրջանում գտնվող ավիաբազայի մոտ գտնվող պահեստի մեջ: Վթարից հետո հրդեհ է բռնկվել, ինչը շատ արագ մարվել է:

Օդաչուն կարողացել է ժամանակին լքել կործանիչը և բարեհաջող վայրէջք կատարել: Տուժել է 12 մարդ, սակայն հոսպիտալացվածներ չկան:

Օդանավը պատկանել է Հարավային Դակոտա նահագնի ազգային գվարդիային:

 

Նույն շարքից