ԱՄՆ-ում մահացել է հայտնի ճարտարապետ Բեյ Յումինը: Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով վերջինիս որդուն:
Յումինը 102 տարեկան էր: Նա մահացել է Նյու Յորքում գտնվող իր տանը: Մահվան պատճառները չեն հայտնվում:
Բեն Յումինը ծնվել է 1917 թվականին Չինաստանում, իսկ ԱՄՆ տեղափոխվել է 1935 թվականին:
Յումինը մի շարք հայտնի կառույցների հեղինակ է, որոնց թվում է նաև Լուվրի թանգարանը, որի շինարարությունն ավարտվել է 1989 թվականին: