Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

Ամերիկյան ռազմանավերը մտել են Պարսից ծոց

analitik.am

ԱՄՆ-Իրան հարաբերությունների լարվելու ֆոնի վրա կառավարվող հրթիռներով զինված ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի երկու նավեր մտել են Պարսից ծոց: Այս մասին հայտնում է USNI News-ը:

USS McFaul և USS Gonzalez նավերն Օրմուզի նեղոցն անցել են առանց որևէ խոչընդոտի, իրանական ափային ծառայությունները որևէ քայլ չեն ձեռնարկել:

Ավելի վաղ Իրանի Իսլամական հեղափոխության կորպուսը հայտարարել էր, որ Թեհրանը մեկ քայլ հեռավորության վրա է գտնվում ԱՄՆ-ի հետ լայնամասշտաբ պատերազմից: Կորպուսի հրամանատարներից մեկը հայտարարել էր, որ հիմա որոշիչ շրջան է Իրանի պատմության մեջ:

Մայիսի 15-ին հայտնվել էր, որ ԱՄՆ-ը բարձր պատրաստվածության է բերել Իրաքում գտնվող իր զորքերը՝ կապված Իրանի կողմից հնարավոր սպառնալիքի հետ:

Նույն օրն Իրանը դադարեցրեց միջուկային պայմանագրի որոշ կետերի կատարումը: Որոշումը կապված է ԱՄՆ-ի կողմից պայմանագիրը խախտելու հետ:

 

Նույն շարքից