Հասարակություն 

Թուրքիայից փախած պոլսահայ մտավորական Սևան Նիշանյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել

Հայաստանի Հանրապետութեան անցագիրս այսօր Աթենքի դեսպանատան մէջ կազմակերպուած համեստ արարողութեամբ մը, յարգելի Դեսպան Պարոն Ֆադէյ Չարչօղլյանէն ստացայ:

Անգամ մը եւս հպարտութիւնը զգացի մաս կազմելուս աշխատասէր եւ խաղաղասէր ազգի մը՝ որ պատմութեան ընթացքին կանգուն մնացած է լոկ իր աշխատանքին շնորհիւ:

Շնորհակալութիւն կը յայտնեմ նախ Հայաստանի Վարչապետ Նիկոլ Փաշինեանին՝ յետոյ բոլոր անոնց որոնք օգտակար եղած են այս պատուին արժանանալուս:

Պոլսահայ մտավորական, գրող, լեզվաբան Սևան Նիշանյան

Հիշեցնենք, որ Նիշանյանը 2017 թվականին Թուրքիայից փախավ Հունաստան:

Նույն շարքից