Քաղաքական 

Քոչարյանի մասով Արցախի նախագահների երաշխավորությունը չի կարող վնասել Հայաստանի և Արցախի ժողովուրդների եղբայրությանը. Ռուբինյան

Այսօր՝ մայիսի 17-ին, Ազգային ժողովում Իմ քայլը խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը, խոսելով այն մասին, թե ինչպես է վերաբերվում Ռոբերտ Քոչարյանի մասով Արցախի նախագահների անձնական երաշխավորությանը և պատասխանելով հարցին, թե սա որևէ կերպ վնասում է արդյո՞ք երկու երկրների հարաբերություններին, հայտարարել է, որ տեղի ունեցածը գնահատում է որպես փաստ. Չեմ կարծում, թե որևիցե բան կարող է վնասել Հայաստանի և Արցախի ժողովուրդների եղբայրությանը:

Ռուբեն Ռուբինյանը համաձայն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության հետ, որ եթե ինչ-որ ուժեր փորձեն Արցախը վերածել հակահեղափոխության կենտրոնի, Արցախի ժողովուրդն այն կվերածի հեղափոխության կենտրոնի:

Ինչ վերաբերում է Արցախից հնչող հայտարարություններին, Ռուբինյանը նշել է՝ եթե հնչում են անտրամաբանական հայտարարություններ, ինքը ցավում է այդ պաշտոնյաների համար. «Միևնույն ժշամանակ ուզում եմ կրկնել, որ որևիցե պաշտոնյայի հայտարարություն չի կարող որևիցե կերպ լարվածություն մտցնել Հայաստանի և Արցախի ժողովուրդների միջև: Հայաստանի և Արցախի ժողովուրդները պատրաստ են ցանկացած պահի լիկվիդացնել ցանկացած վտանգ»:

Նույն շարքից