Այսօր՝ մայիսի 17-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը, խոսելով այն մասին, թե ինչու Մարտի 1-ի հայտնի իրադարձություններից հետո Քոչարյանը ներողություն չխնդրեց, նշեց, որ այդ հարցին կանրադառնան դատաքննության ինչ-որ փուլից հետո, թե ով պետք է ներողություն խնդրեր, ինչ ծավալով, ինչ չափով, ինչ ընթացքում. «Բացատրեմ, թե ինչու եմ սա ասում, մենք էլի գալիս ենք այն կանխավարկածին, որ ամեն ինչ, ինչ կատարվում է երկրում, մի հոգի է պատասխանատու: Մարտի 1 է տեղի ունեցել, ինչը բոլորիս համար ողբերգություն է: Ինչու դրանից անձը ներողություն խնդրեց-չխնդրեց, ինչ գործընթաց արեց, ովքեր էին մեղավորները, որոշ մարդիկ գիշերը լավ են քնել դրա պատճառով, որոշները՝ վատ են քնել: Դա դուրս է գալիս իրավական գործընթացի շրջանակներից, դրա համար հիմա չեմ ուզում անդրադառնալ դրան: Հայտնի է եղել, որ մարտի 1-ին պետք է լինեն որոշակի գործընթացներ: Ավելին ասեմ, գործերից մեկով դատախազությունն ասում է՝ ինչո՞ւ մի օր շուտ չեք ցրել: Ոստիկանությունը մինչև կարողացել է որոշակիորեն գործընթաց անել, չցրելու մասին է խոսքը, որի արդյունքում ինչ-որ հետևանքներ է եղել, որը ոչ մեկի համար ցանկալի չէ, այդքանի մասով պարոն Քոչարյանը գիտեր, կարող եմ ասել: Ովքեր ինչ գիտեին, ինչ ծավալով գիտեին, ինչ գործընթաց էր պլանավորել, դա այլ հարց է»:
Քոչարյանի փաստաբանները նաև նոր տեսանյութ ցույց տվեցին Մարտի 1-ի իրադարձություններից, որն արվել է հարևանությամբ գտնվող շենքերից մեկից, ինչ-որ մեկի հեռախոսով:
Փաստաբանները նշեցին, որ այս տեսանյութը ձեռք է բերվել օրինական ճանապարհով։

https://youtu.be/mA9-gJ26VNw