IT Հասարակություն 

Աշխարհի ամենաթանկ սմարթֆոնը

analitik.am

Ոսկով ու ադամանդներով զարդարված` աշխարհի ամենաթանկ iPhone-ը վաճառքի է հանվել 16,7 մլն ԱՄՆ դոլարով Հոնկոնգում, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը:

 

Դա iPhone 5 Black Diamond-ն է, որի դիզայնով զբաղվել է բրիտանացի Ստյուարտ Հյուզը` հոնկոնգցի ոմն գործարարի բացառիկ պատվերով: Անցած տարի դա էքսկլյուզիվ պատվեր էր, սակայն այս տարի արդեն կթողարկվի բոլոր այլ ցանկացողների համար:

 

Հեռախոսի պատյանը պատրաստված է 24 հարգի ոսկուց, զարդարված է 600 ադամանդահատիկներով: 53 թանկարժեք քար է օգտագործված Apple-ի ապրանքանշանը ստանալու համար: Հեռախոսի մեջ նաև շափյուղայից ապակի է օգտագործված: Home կոճակը փոխարինված է 26 կարատանոց մեծ սև ադամանդով:

 

Առաջին մոդելի ստեղծումը 9 շաբաթ է տևել: Առաջին նմուշն արժեցել է15,3 մլն դոլար:
Հյուզն առաջարկում է նաև թանկ iPhone-ի ավելի համեստ մոդելներ` միայն ոսկուց, որոնք արժեն մի քանի տասնյակ հազար դոլար:
 

 

Նույն շարքից