Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը հայտարարել է, որ քննությունը պարզել է, թե ովքեր են կազմակերպել հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյի սպանությունը և ովքեր կատարել, ինչպես նաև այն, թե ովքեր են պատվիրատուները:
Քննությունը պարզել է նաև, թե ինչպես են պարտաստել սպանությունը կատարողներին: Սակայն Պուշիլինն անուններ չի հրապարակել՝ պատճառաբանելով, որ դեռ բոլոր անձինք չեն բացահայտվել:
Հիշեցնենք, որ Զախարչենկոյին սպանեցին 2018 թվականի օգոստոսի 31-ին: