Բարի օր Տնտեսություն 

Մենք պայմանավորվածություն ունենք, որ ԵԱՏՄ-ում ստեղծվելու է միասնական էներգետիկ շուկա. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Հայաստանը հույս ունի Գազպրոմի հետ գազի գնի նվազման հարցով համաձայնության հասնել մինչև տարվա վերջ: Այս մասին ռուսական լրատվամիջոցների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես վստահ եմ, որ գազի գնի նվազումն իրատեսական է: Խոսքը չի վերաբերում առանձին գազի գնին, խոսքը վերաբերում է ԵԱՏՄ-ի արդյունավետությանը: Մենք արդեն սկզբունքորեն պայմանավորվածություն ունենք, որ ստեղծվելու է միասնական էներգետիկ շուկա, իսկ մեր առաջարկությունը տեղավորվում է այդ բանակցությունների տրամաբանության շրջանակներում: Գազի և էներգակիրների գնի մասով ոչ խտրական վերաբերմունը շատ կարևոր է ԵԱՏՄ-ի համար»,-ասել է Փաշինյանը՝ հավելելով, թե կցանկանար հարցը լուծել մինչև տարվա վերջ:

2019 թվականի հունվարի 1-ից Հայաստանը ռուսական գազի համար վճարում է 165 դոլար 150 դոլարի փոխարեն:

Նույն շարքից