Հասարակություն 

Wind Rose-ի օդանավն արտակարգ վայրէջք է կատարել ռումբի մասին ահազանգից հետո

Զբոսաշրջիկներին Ուկրաինայից Եգիպտոս տեղափոխող Wind Rose ավիաընկերության ինքնաթիռն ականապատ լինելու սպառնալիքով պայմանավորված արտակարգ վայրէջք է կատարել Օդեսայում: Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջեցները:

Միջադեպը տեղի է ունեցել Airbus A321-231-ում: Այն բանից հետո, երբ օդանավում ռումբի մասին անանուն զանգ է ստացվել, հրամանատարությունը որոշել է արտակարգ վայրէջք կատարել:

Ստուգումների արդյունքում ռումբ չի հայտնաբերվել, օդանավը կրկին օդ է բարձրացել:

 

Նույն շարքից