Հասարակություն 

Փաշինյանը ռուսական ԶԼՄ-ների հետ խոսել է Հայաստանի կողմից Արցախի անկախությունը ճանաչելու մասին

Ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման մասին, հայտարարել է, որ բանակցային գործընթացն արագացնելու անհրաժեշտություն չի տեսնում:

Փաշինյանը նշել է, որ հայկական կողմը չի արագացնելու, սակայն չի էլ արգելակելու գործընթացը, քանի որ հակամարտությունը կա և նպատակահարմար չէ մոռանալ դրա մասին:

Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից Արցախի անկախությունը ճանաչելուն, վարչապետ Փաշինյանը նշել է, որ դա զգայուն հարց է:

Փաշինյանը նաև հավելել է, որ հարցը կարող է լուծվել միայն այն դեպքում, եթե Արցախը վերադառնա բանակցային սեղան:

 

Նույն շարքից