ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան իմացել է, որ Արցախի նախագահները մտադիր են անձնական երաշխավորություն ներակայցնել Ռոբերտ Քոչարյանի ազատության համար: Այս մասին, նա խոսել է ռուսաստանցի լրագրողների հետ, որոնց ընդունել է այսօր՝ մայիսի 17-ին:
«Բակո Սահակայնը մեկ օր առաջ ինձ տեղյակ է պահել, և ես հայտնել եմ իմ դիրքորոշումն այդ մասով: Բարոյական տեսանկյունից ես դրան նորմալ եմ նայում, իսկ քաղաքական տեսանկյունից որոշ հարցեր են առաջանում: Ինչպե՞ս կվերաբերվեին Արցախում, եթե ես երաշխավորություն ներկայացնեի ինչ-որ մեկի համար»,-ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ կառավարության ղեկավարն իրավունք չունի միջամտելու դատական պրոցեսին:
«Թող դատարանը որոշի հարցը»,-ասել է վարչապետը՝ բացառելով, որ Քոչարյանի վերաբերյալ դատական գործընթացը կարող է անվստահություն բերել Հայաստան-Արցախ հարաբերություներում: