Հասարակություն Բարի օր 

Ադրբեջանը շատ հարմար երկիր է ահաբեկիչների համար. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ մայիսի 17-ին, ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի սրացումը կարող է պարարտ հող ստեղծել, որպեսզի ծայրահեղականները ամրանան օրինակ Ադրբեջանում:

Փաշինյանի խոսքերով, Իրաքում և Սիրիայում պարտություններից հետո ԻՊ ահաբեկչական խմբավորումը նոր տարածք է փնտրում, որտեղ կարելի է ինքնադրսևորվել: Ադրբեջանը, վարչապետ Փաշինյանի կարծիքով, շատ հարմար երկիր է դրա համար: Դա թույլ կտա ահաբեկիչներին գործել Իրանի, ռուսական Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի ուղղությամբ:

Սրանով պայմանավորված՝ Փաշինյանը կարծում է, որ Արցախում հաջորդ լարվածությունն արդեն չի լինելու լոկալ, ինչը հասկանում են Երևանում, Բաքվում, Մոսկվայում, եվրոպայում և Թեհրանում:

 

 

Նույն շարքից