Հասարակություն Միջազգային 

ԱՄՆ առաջին տիկնոջ ամենատարբեր և ոճային կերպարները /Լուսանկարներ/

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին շատերն են նախանձում, իսկ այ նրա կնոջով հիանում է ամբողջ աշխարհը։ Իր տարիքում Մելանիա Թրամփը շատ թարմ տեսք ունի, բացի այն, որ բազմաթիվ պաշտոնական հանդիպումներին հայտնվում է ամենատարբեր ոճային հագուստներով։

Մելանիան ապացուցել է, որ պաշտոնական-գործնական ոճը կարող է լինել շատ կանացի։Այս հոդվածում կներկայացնենք ԱՄՆ առաջին տիկնոջ ամենատարբեր ոճային կերպարները, որով վերջինս հայտնվել է գործնական այցերի և հանդիպումների ժամանակ։

«Սաֆարի» ոճը միշտ համարվել է զբոսանքի համար ամենալավ ոճը, սակայն դա չի խանգարել առաջին տիկնոջը պաշտոնական հանդիպմանը ներկայանալ այս ոճով

Սևի համադրությունը ոսկեգույնի հետ հրաշալի է ստացվել

Ուշադրության արժանի է նաև այս միջին կարճության տիկնիկային ոճի զգեստը

Պետք չէ վախենալ պաշտոնական հանդիպումների ժամանակ կրել վառ գույնի զգեստ

Կաշվե այս կիսաշրջազգեստով և համեստ բլուզով Մելանիան ուղեկցում է իր ամուսնուն պաշտոնական հանդիպումների ժամանակ

Բաց կաթնագույն այս կոստյումը հիացմունք է առաջացրել նորաձևության քննադատների և երկրպագուների շրջանում

Նախագահի կինը չի կարող անտեսված լինել, և այս փայլուն զգեստը նույնպես արժանացել է ուշադրության

Յուրաքանչյուր կին իր զգեստապահարանում պետք է ունենա հասարակ կաթնագույն զգեստ, որը կարելի է համադրել ցանկացած վերարկուի հետ

Եվս մեկ գեղեցիկ ոճ, որը նախընտրում է Մելանիան

Մելանիան Իտալիայում, պաշտոնական հանդիպման ժամանակ հայտնվել է այսպիսի ոճային զգեստով

Խիստ, բայց միևնույն ժամանակ կառուցվածքն ընդգծող ևս մեկ զգեստ

Եվ նորից բաց գույներ

Նույն շարքից