1031 թվականին Գրիգոր Մագիստրոս Պահլավունու կառուցած`Բջնիի Սուրբ Աստվածածին բացառիկ եկեղեցու պատերը փլվում են: Տեղի բնակիչները փայտերով և տարբեր ինքնագործ հարմարանքներով փորձում են կանգուն պահել եկեղեցու փլվող պատերը, որտեղ աննկարագրելի գեղեցկության դարավոր խաչքարեր կան:
Կոչ եմ անում շատ երկար անուն ունեցեղ նախարարության մշակույթի ենթաբաժնին` կասեցնել եկեղեցու պատերի անխուսափելի փլուզումը: Որպեսզի հետո, ինչպես միշտ, ուշ չլինի: