Հասարակություն Բարի օր 

Իմ քայլի պատգամավորն արագ հեռացրեց Քոչարյանի մասին իր գրառումը /լուսանկար/

Այսօր առավոտյան ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, ում եղբայրը վարչապետ Փաշինյանի օգնականն է, գրառում էր արել ֆեյսբուքյան իր էջում՝ բոլորին քոչ անելով հավաքվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի մոտ, որտեղ այսօր ժամը 16:00-ին հրապարակվելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի մասով դատական վճիռը: Պատգամավորը բոլորին կոչ էր արել հավաքվել դատարանի մոտ:

Սակայն իշխանական պատգամավորը, ինչ-ինչ պատճառներից ելնելով, շատ արագ հեռացրել է գրառումը՝ փոխարենը կիսվելով ֆեյսբուքյան այլ էջի գրառմամբ, որը նույն բովանդակությամբ է:

Ֆեյսբուքում արդեն տարածվում է Իմ քայլի պատգամավորի առաջին գրառումը: Շատերն այն որակում են որպես պատգամավորի կողմից ճնշում դատարանի վրա:

 

  • 74
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    76
    Shares

Նույն շարքից