IT Հասարակություն 

Galaxy S5-ը մատնահետքի սքաներ կունենա

analitik.am

Galaxy S5 սմարթֆոնում, որը թողարկման է պատրաստում Samsung ընկերությունը, կներկառուցվի մատնահետքերի սքաներ: Այս մասին հայտնել է SamMobile պարբերականը՝ չբացահայտելով տեղեկատվության աղբյուրը:

Սքաները կաշխատի այլ կերպ, քան iPhone-ում: Մատը սքանավորելու համար օգտատերը պետք է մատն անցկացնի կոճակի վրայով: Apple-ի սարքում բավական է մատը սենսորին մոտեցնելը:

Galaxy S5-ը հիշողության մեջ կպահի 8 մատնահետք: 

Samsung-ը ծրագրում է սմարթֆոնում ավելացնել «պաշտպանված գոտի»: Այնտեղ կարելի է տեղավորել անձնական ֆայլերն ու ծրագրերը: Հասանելիությունը կիրականացվի մատնահետքով:

Սպասվում է, որ Galaxy S5-ը կներկայացվի փետրվարի 24-ին Բարսելոնում անցկացվելիք Mobile World Congress-ի ժամանակ: Հաղորդվում է, որ սարքը կունենա 5.2 դյույմանոց դիսփլեյ և 16 մեգապիքսելանոց տեսախցիկ:

Նույն շարքից