Հասարակություն 

Ոնց որ տղերքը փողի հանդեպ այդքան էլ անտարբեր չեն. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. ««Սովետի ժամանակ» այնպիսի առերևույթ տպավորություն կար, թե պաշտոնյաների «ոտքերն ամպերի մեջ» են, նրանք նույնիսկ հաց չեն ուտում: Սա, իհարկե, իմիտացիա, պատրանք էր, որովհետև հենց մի փոքր մո­տենում էիր այդ պաշտոնյաների կենցաղին, կոռուպցիայի գարշահոտությունը փակում էր շնչառությունդ: Իրականում՝ «իդեալա­կան», գոյություն չունեցող պատկեր ձևավո­րել էր բոլշևիկյան պրոպագանդան՝ մոտ յո­թանասուն տարի պահելով հեղափոխության «կրակը»:

Պատմությունը կրկնվելու հակում ունի, ընդ որում՝ դասեր չքաղած հասարակությունների համար՝ ավելի դաժան վերջաբանով: Մեր վարչապետն ասում է՝ իշխանությունն ինքը չէ, ժողովուրդն է, բայց, չգիտես ինչու, անցած մեկ տարում իշխանության կարկան­դակից օգտվել է ժողովրդի միայն մի չնչին հատվածը՝ «քայլողները»:

Անընդհատ լսում ենք քարոզչություն հե­ղափոխության «մաքրամաքուր, բյուրեղյա» կադրերի մասին, բայց ոնց որ տղերքը փողի հանդեպ այդքան էլ անտարբեր չեն:

Համենայն դեպս, կոռուպցիոն աղմկոտ բացահայ­տումներն ու այն հանգամանքը, որ այդ գոր­ծերով անցնում են փոխնախարար ու գլխա­վոր վերահսկող, խոսուն փաստեր են: Մյուս­ները դեռ «մաքուր» են, սակայն զարմանա­լիորեն փոխվել է նրանց կենցաղը, ասենք՝ ավտոպարկում հայտնվել է 150000 դոլարանոց մեքենա, կամ հանկարծ «լույս աշխարհ» են եկել հարուստ քեռիներ ու ընկերներ: Դեժավյուի դառը զգացողություն է»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից