Ադրբեջանի Ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի գիտնականների խորհուրդը հայտարարությամբ է հանդես եկել՝ կապված Դավիթ Գարեջիի վանական համալիրի շուրջ վրացական կողմի հետ լարված հարաբերությունների հետ: Փոխանցում է Ռուսարմինֆոն:
Հայտարարության մեջ ադրբեջանցի գիտնականները նշում են, թե տարածքը, որին հավակնում է Վրաստանը, եղել է Թբիլիսի էմիրաթության Ալբանական պետության մաս: Թբիլիսիի էմիրաթությունը, որը գոյատևել է 300 տարի, հարստացել է ադրբեջանցիների բերած հին մշակույթով: Հարյուրավոր գիտնականներ կան «Թիֆլիսի» անունով. «Եթե չեք ցանկանում այս մասին իմանալ ադրբեջանական աղբյուրներից, կարող ենք հենվել վրացական աղբյուրների վրա»,-ասված է հայտարարության մեջ:
Ադրբեջանցիները գրում են, որ իրենք Հարավային Կովկասի ամենահին էթնոսներից են, և վրաց թագավոր Դավիթ IV ու Թամարա թագուհին չէին կարող որևէ բանի հասնել առանց ադրբեջանցիների: