Հասարակություն 

Միշտ կարծել եմ, թե լկտիությունը չափ ու սահման ունի, բայց, փաստորեն, սխալվել եմ. Դիանա Գասպարյան

Միշտ կարծել եմ, թե լկտիությունը չափ ու սահման ունի, բայց, փաստորեն, սխալվել եմ: Իմ պաշտոնավարման ընթացքում մանկապարտեզներում ռեֆորմներն այնքան նկատելի են, որ անգամ փողոցում ծնողներից պարբերաբար շնորհակալության խոսքեր եմ լսում: Այն, որ հոդվածում գրվածը անհեթեթության ժանրի սուտ է, կարծում եմ, պարզ է ցանկացածին, ուստի ավելի ճիշտ եմ համարում ներկայացնել դրա հնարավոր պատճառները:

Քաղաքապետի աշխատանքում կան բազմաթիվ կողմեր, որոնք շարքային քաղաքացուն հայտնի չեն. պարբերաբար «տրորվում են» այնպիսի մարդկանց պոչեր, ովքեր նախկինում իրենց արտոնյալ էին համարում: Այս հոդվածը զարմանալորեն հայտնվեց այն բանից հետո, երբ մանկապարտեզի մեկ տնօրեն հեռացվեց անբարեխիղճ աշխատանքի համար, ինչպես նաև այն բանից հետո, երբ քաղաքին վերադարձվեց տարածք, որը զավթել էր մի նախկին պաշտոնյա: Այն, որ հոդվածը գրված է պատվերով, կարծում եմ, ակնհայտ է յուրաքանչյուրին, իսկ այն, որ այն գրվել է հենց այսօր, հիմք է տալիս պատճառները փնտրելու իմ վերևի գրածում:

Ցանկանում եմ հայտարարել, որ ինչքան շատ այսպիսի ստոր քայլերի դիմեն, այնքան ավելի մեծ նվիրումով եմ պայքարելու օրինականության հաստատման համար: Դե իսկ «Ժամանակ» թերթի խմբագրի հետ կհանդիպենք դատարանում:

«Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյան

Այսպես Գասպարյանն արձագանքել է իր մասին այսօրվա հրապարակմանը, որում նշվում էր, թե նա նոր սկանդալի մեջ է հայտնվել:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից