գլխավոր Հասարակություն 

Նորմալ եմ վերաբերվում Արցախի նախագահների քայլին. Ղազինյանը՝ Քոչարյանի վերաբերյալ երաշխավորության մասին

Եկեք Հայաստանն ու Արցախը շատ չբաժանենք իրարից: Յուրաքանչյուր հայի սրտում Արցախը եղել ու մնում է Հայաստանի մի մաս, ուղղակի այս պահին մենք աշխարհաքաղաքական դրդապատճառներով ունենք երկու պետականություն: Հետևաբար շատ նորմալ եմ վերաբերվում այն հանգամանքին, որ իրենց նախկին գործընկերոջն աջակցելու համար երաշխավորագիր են ներկայացրել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է «Մեկ Հայաստան» ցենտրիստական կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը:

Նշենք, որ այսօր տեղի ունեցավ կուսակցության հիմնադիր համագումարը:

Ղազինյանը նշեց, որ այստեղ խոսքը չի վերաբերում մեղադրանքը կարճելուն, վերացնելուն, խոսքը խափանման միջոցի մասին է. «Եթե կան հիմքեր մեղադրելու, որ տեղի է ունեցել հանցագործություն,  դատարանն իր դատավճիռը կհրապարակի: Իսկ նախագահների դեպքում շատ բնական, նորմալ երևույթ է, արտառոց բան չկա»:

Ռոբերտ Քոչարյանի գործի մասով Ղազինյանը գնահատականներ չցանկացավ տալ՝ նշելով, որ գործի նյութերին ծանոթ չէ:

  • 87
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    89
    Shares

Նույն շարքից