Այսօր՝ մայիսի 18-ին, ժամը 16:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատավճիռը:
Այստեղ դեռ ժամեր առաջ մեկնարկել են վերջին մեկ շաբաթվա ընթացքում սովորական դարձած ակցիաները Քոչարյանի կողմնակիցների և նրա դեմ պայքարողների մասնակցությամբ: Ակցիայի մասնակիցները տարբեր կոչերով են հանդես գալիս, երաժշտություն են լսում ու պարում:
Այսօր դատարանի հարևանությամբ գտնվող տների բնակիչները դիմում են ներկայացրել ոստիկանությանը՝ հայտնելով, որ ակցիայի մասնակիցների աղմուկը խանգարում է իրենց անդորրը: