Քիչ առաջ Նոր Նորքի դատարանի դիմաց էին բերվել ոստիկանական զորքերի աշխատակիցներ: Analitik.am-ը պարզաբանում ստացավ ՀՀ Ոստիկանությունից այն մասին, թե ինչու են ոստիկանության զորքերը բերվել Նոր Նորքի դատարանի շենքի առջև: Ոստիկանությունից հայտնեցին, որ զորքերը բերվել են հասարակական կարգի պահպանության նպատակով:
Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 18-ին՝ ժամը 16:00-ին դատարանը հրապարակելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վճիռը:
Դատարանի շենքի դիմաց ակցիա են իրականացնում Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները և նրա դեմ պայքարողները: