Այնքանով է բավարարել, որ հայրս արդեն դրսում է լինելու: Շարունակությունը կտեսնենք, պրոցեսը դեռ չի վերջացել, այնտեղ կհասկանանք ճնշումներ կան, թե ոչ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Լևոն Քոչարյանը՝ խոսելով հոր նկատմամբ խափանման միջոց կալանավորումը փոխելու մասին:
«Արդեն այն, որ հայրս մինչև այս պահը նստած էր, ապօրինի էր: Չեմ հասկանում չարության իմաստը՝ մի բան է գալ մարդուն պաշտպանել, բայց գալ մեղադրել, չեմ հասկանում, գիտենք, թե որտեղից է ուղղորդվում»,-ասաց նա: