Դատարանը կարդաց վճիռը, երևի լսեցիք: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կմեկնաբանի դատարանի վճիռը:
Քոչարյան կրտսերը հրաժարվեց պատասխանել հարցերին և հեռացավ:
Վճիռի հրապարակումից հետո էլ Սեդրակը հայտարարել էր, որ այն անսպասելի է եղել, և ինքը շատ ուրախ է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը փոխեց Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը՝ որպես խափանման միջոց ընդունելով անձնական երաշխավորությունը:
Անձնական երաշխավորություն ներկայացրել են Արցախի նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը: