Հասարակություն 

Գնում ենք օդանավակայանի ճանապարհը փակելու. Ակցիա՝ Քոչարյանին ազատ արձակած դատարանի մոտ

Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, փոխեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը՝ որպես խափանման միջոց ընտրելով անձնական երաշխավորությունը, որը ներկայացրել են Արցախի նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը:

Դատարանի մոտ ակցիա անող Քոչարյանի կողմնակիցները չեն հեռանում՝ սպասելով 5-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման վերաբերյալ վճռին, որը հրապարակվելու է նույն դատարանում:

Ինչ վերաբերում է Քոչարյանի դեմ ակցիա անողներին, նրանք շատ դժգոհ են և ցանկանում են ճանապարհներ փակել: Ոմանք առաջարկում են իջնել Օպերա, իսկ մի տղամարդ առաջարկեց փակել Զվարթնոց օդանավակայանի ճանապարհը՝ նշելով, որ ինքը պատրաստվում է անել դա ու հեռացավ:

Դատարանի մոտ ոստիկանական մեծ ուժեր են կուտակված:

  • 74
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    76
    Shares

Նույն շարքից