Հասարակություն 

Ռուսական լրատվամիջոցները՝ Քոչարյանին ազատ արձակելու մասին

Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, փոխեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը՝ որպես խափանման միջոց ընտրելով անձնական երաշխավորությունը, որը ներկայացրել են Արցախի նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը:

Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությանն անդրադարձել են նաև ռուսական առաջադեմ լրատվամիջոցները: Խոսքը մասնավորապես վերաբերում է Լենտային, ՌԻԱ Նովոստիին, ՏԱՍՍ-ին, Ինտերֆաքսին, Эхо Москвы-ին և այլն:

Ռուսական լրատվամիջոցները մեկնաբանություններ չեն անում՝ միայն արձանագրելով փասը՝ նաև հայտնելով, թե ինչ մեղադրանք է առաջադրվել ՀՀ երկրորդ նախագահին և երբվանից է նա գտնվում կալանավորված:

 

  • 74
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    76
    Shares

Նույն շարքից